Դավիթ Դավիթյան

    Մտավոր կարողության բոլոր իրեն հարգող ծառայությունները վերահսկում և վերլուծում են ամեն ինչ: Նույնիսկ ապացույցների բացակայությունը համարվում է տեղեկատվություն: Ամեն ինչ նշանակություն ունի: Տվյալներով հարուստ ինտերնետից տեղեկություն հանելը ինքնըստինքյան գիտություն է դառնում:

    David Davidian
    David Davidian

    Այնուամենայնիվ, որոշ հասարակական տեղեկատվություն հեշտությամբ կարելի է քաղել և բացահայտել: Նման օրինակներից մեկը հայ հասարակության արձագանքն է անցյալ տարվա աշնանը Արցախյան երկրորդ պատերազմում Արդբեջանի հանդեպ տարած պարտությանը: Այդ արձագանքը անսպասելիորեն ընդունելի էր: Իրապես, տեղի ունեցան բողոքի ակցիաներ, բռնության փորձեր,այդ թվում նաև հարձակում խորհրդարանի նախագահի վրա:

    Այս քառասունչորսօրյա հակամարտության ընթացքում հայկական հեռուստատեսությունն ու ԶԼՄ-ները լի էին ադրբեջանական ոչնչացված  զինուժի և տեխնիկայի պատկերներով, ինչպես նաև «Մենք հաղթում ենք» ամենատարածված կարգախոսով: Այնուամենայնիվ, ինչ-որ բան տարօրինակ էր թվում, որովհետև պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանական զինվորներին և զինտեխնիկան որակում էին ոչ թե թշնամական այլ փոխարենը սոսկ օգտագործում էին հակառակորդ տերմինը: Տվյալ տերմինը առաջացնում է ֆուտբոլային հանդիպման տպավորություն: Նշված տվյալը հետաքրքրում է քաղաքական վերլուծաբաններին: Ի հակադրություն, ադրբեջանական ԶԼՄ -ները հայերին ներկայացնում էին որպես թշնամի զավթիչներ, նվաստացած այն աստիճանի, որ սովորական էր տեսնել ինչպես երիտասարդ հայ զինվորների, այնպես էլ տարեցների տեսանյութերը ՝ գլխատված, խոշտանգված և անդամահատված:

    Հազարավոր հայ երիտասարդ զինվորների կյանքը կորցրած հայ հասարակության դեպրեսիվ արձագանքը շատ բան է պատմում ռազմական վերլուծաբաններին: Հայաստանի հիվանդանոցները լցված էին վիրավոր հայ զինվորներով: Հայաստանի մայրաքաղաքի որոշ վայրերում փողոցները դժվարանցանելի էին վիրավորներին տեղափոխող շտապ օգնության և մասնավոր մեքենաների մեծ թվի պատճառով:

    Ի պատասխան նման իրադարձությունների, կարելի էր ակնկալել բռնի ցույցեր, սպանությունների և ռմբակոծությունների դեպքեր, երբ Հայաստանի կառավարության խոսնակները սկսեցին հազարավոր երիտասարդների մահվան և հազարավոր ընտանիքների  ունեցվածքի և ապրուստի կորուստի մեղքը ռացիոնալ ներկայացնել։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին Ադրբեջանի կողմից պատանդ վերցված հարյուրավոր հայ ռազմագերիներին վերադարձնելու անկարողությունը: Սգացող ընտանիքները պահանջում էին կառավարության անհապաղ քայլեր ձեռնարկել, բայց ապարդյուն: Ապացույցները դիտարկելիս առաջ է գալիս մի վարկած, ըստ որի Հայաստանի պարտությունը նախագծված էր: Տարիներ առաջ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, ինչպես նաև կառավարության կողմից հետպատերազմյան դիրքորոշումը, խոստանում էին տնտեսական վերածնունդ, եթե հայերը հրաժարվեին իրենց ինքնիշխանությունից Արցախի նկատմամբ: Միակ ճանապարհը, որին կարելի էր հասնել, առանց Հայաստանի կառավարության ամբողջական փլուզման, ռազմական պարտությունն էր: Այս կապիտուլյացիան պետք է անձնական վրեժխնդրության զգացում առաջացներ նրանց նկատմամբ, ովքեր իրենց որդիներին անհարկի վտանգի էին ենթարկել:

    Ռազմական վերլուծաբանների գործառույթի մի մասն է հասկանալ թշնամու հասարակությունը, նրա ներքին համախմբվածությունը, հայրենասիրության աստիճանը նման ցավագին պայմաններում: Հարցերը ներառում են. Արդյո՞ք ընդհանուր բնակչությունը ապստամբելու է, և եթե այո, ապա ինչ հանգամանքներում: Ոստիկանությունը կամ զինվորականները կմիանա՞ն ապստամբ ժողովրդին, թե՞ նրանց դեմ կկանգնեն: Արդյո՞ք քաղաքացիները կստեղծեն ռազմականացված ստորաբաժանումներ: Բնակչությունը փախչելո՞ւ է:  Արդյո՞ք բնակչությունը հեշտ է ընկնում քարոզչության ազդեցության տակ: Արդյո՞ք բնակչությունը կամ դրա շերտերը կարող են դավադրաբար ծառայեցվել թշնամու շահերը սպասարկելու համար: Նման հարցերը լոկ այսբերգի գագաթն են:

    Ադրբեջանը և նրա ավելի փորձառու մեծ եղբայրը`Թուրքիան, նկատել են ակնհայտը. հայկական լրատվամիջոցները մեզ նույնիսկ թշնամի չեն անվանում. Հայերն այնքան բարկացած չէին, որ կարողանան իրենց ձեռքը վերցնել իրադրությունը և վերացնել Փաշինյանի կառավարությանը: Այլ կերպ ասած, արդյո՞ք հայ հասարակությունը ցույց է տվել, որ կարող է տառապել, դիմանալ կամ ընդունել ցանկացած դժբախտություն ստոիկ, ոչ զգացմունքային եղանակով: Որո՞նք են այս արձագանքի սահմանները:

    Ադրբեջանցի զինվորները խախտել են Հայաստանի սահմանները 2020 թվականի նոյեմբերի 9 -ի հրադադարից գրեթե անմիջապես հետո և դիրքեր են հաստատել հայկական տարածքում: Հայաստանի արձագանքը ոչ առճակատումն էր ՝ ավելի շատ «թշնամի» զինվորներին խրախուսելով խախտել Հայաստանի սահմանները: Այս հոդվածի հրապարակման դրությամբ հայկական տարածքում կան ավելի քան երկու հազար ադրբեջանցի զինվորներ:

    Չորս առաջատար վարկածները,նշված առանց որևէ հատուկ հերթականության, կարող են բացատրել հասարակության այս արձագանքը:

    1) Հայաստանի կառավարությունը և հասարակությունը գաղափար չունեին և ոչ էլ հետաքրքրվում էին, թե ինչպիսի հաղորդագրություններ էր ուղարկում աշխարհին իրենց արձագանքը:

    2) Այս բացահայտումը ստեղծեց պատրանք, որ Ադրբեջանը կարող է իր կամքը պարտադրել Հայաստանին, ինչպես  նախկինում ընդունված էր և կարող է մաս կազմել վերը նշված վարկածի, ըստ որի պարտությունը նախագծված էր։

    3) Հայաստանի հասարակությունը եզրակացրել է, որ ի վիճակի չէ փոխել կառավարության քաղաքականությունը, և (ա) բավական աջակցություն է ցուցաբերվել Փաշինյանի քաղաքականությանը ՝ հաշվի առնելով, որ նա հակաօլիգարխ է, (բ) Հայաստանի տնտեսական վերածննդի անորոշ խոստումը բավական էր դիմակայել անձնական կամ կոլեկտիվ զայրույթին: Նման ենթադրությունները իսկական գանձարան են Հայաստանի և նրա հասարակության վերաբերյալ վերլուծությունների համար:

    4) Հայաստանի անվտանգության ծառայությունները ջանք չէին խնայում պաշտոնյաների և ունեցվածքի պաշտպանության համար: Պաշտոնյաները գիտեին, որ բավականաչափ ժամանակ տրամադրելով ՝ կրքերը կթուլանան:

    Ամեն դեպքում, Հայաստանի հասարության նման դիրքորոշման բացահայտումը արդեն իսկ վնասակար է Հայաստանի դիվանագիտության և բանակցությունների կարողության համար:

    Հեղինակ ՝ Դավիթ Դավիթյան (Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս: Նա ավելի քան մեկ տասնամյակ անցկացրել է բարձր տեխնոլոգիական խոշոր ընկերություններում տեխնիկական բանականության վերլուծության ոլորտում: Նա բնակվում է Երևանում, Հայաստան):

    Share.